‘«Բարգավաճ Հայաստան». Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումն ուղղված է նաեւ ԲՀԿ-ի դեմ ‘

915

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից  Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: 

Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն  գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ

 

Նախորդ հոդվածը‘Խորվաթ ֆուտբոլիստի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը Վազգեն Խաչիկյանի համար երկամսյա կալանք նշանակեց ‘