‘Բարդ և խճճված սյուժեներով ֆիլմերը գերլարում են մարդկանց ուղեղները’

1322

Արիզոնայի և Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետազոտությունները պարզել են, որ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «21 Գրամն» ու «Բաբելոնը», Դարրեն Արանոֆսկու «Ֆանտանը», Ժակո Վան Դորմալի «Պրն. Ոչ ոքը» կամ Պոլ Հագիսի «Բախումը», կինոդիտողների մոտ կարող են ստեղծել ուղեղի գերլարում:

Այսպիսի ֆիլմերը, որտեղ կան մի քանի խաչաձևված սյուժետային գծեր, բայց որոնք, միևնույն ժամանակ, կախված են միմյանցից, պահանջում են ավելի զարգացած մտավոր ունակություններ: Իսկ դրանք ամբողջապես ընկալելու համար՝ սովորական ֆիլմերից մի քանի անգամ ավելի կենտրոնացվածություն է պահանջվում:

Խնդիրը, առաջին հերթին, այն է, որ հեռուստադիտողին բարդ է ընկալել խաչաձևած տարբեր հուզական բախումներ և իրադարձություններ:

Այսպիսի՝ համացանցային «հիպերհղումներ» հիշեցնող ֆիլմերը բազմաթիվ հեռուստադիտողների  մոտ մարդկային ուղեղի սահմանափակումների պատճառով կրճատվում են և ֆիլմի ավարտին թողնում են միայն ընդհանրացված տպավորություն: Ելնելով դրանից՝ ֆիլմարտադրողներն ու ռեժիսորները օգտագործում են կինեմատոգրաֆիական տարբեր հնարքներ, ինչպիսիք են՝ տեսարանների ոչ ժամանակագրական հաջորդականությունը, հեռուստաէկրանի բաժանումը մի քանի մասերի և ձայնային տարբեր լուծումները:

Արիզոնայի համալսարանի հոգեբանության դասախոս Ջեյմի Քրեյմսը կարծում է, որ մարդկային հոգեբանության զարգացմանը համընթաց՝ հեռուստադիտողը հաճախ չի կարողանում հաղթահարել այնպիսի ֆիլմերի «ապակյա առաստաղները», որոնք այսպիսի ֆիլմերում (օրինակ՝ «Ֆանտանում»), բազմաթիվ փոխակերպությունների հետ համատեղ, էլ ավելի մեծ բարդություններ են ստեղծում մարդկանց համար՝  հասկանալու և ընբռնելու նրանցում տեղ գտած բարդ միջանձնային հարաբերությունները:

Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, հիմնականում, տարբեր հասարակական խմբերում շփվում կամ ճանաչում են 100-150 անձանց: Նրանք բաժանվում են մի քանի խմբերի: 3-5 հոգի ընկալվում են որպես «ընկերներ», 10-15-ը՝ «մոտ անձինք», 30-50 հոգի էլ ընդգրկվում է «միևնույն հայացքները հնարավոր կիսողների» խմբում, մինչդեռ մնացած 60-ից ավելի անձինք համարվում են ուղղակի «ծանոթներ»:

Ըստ Քրեյմսի ուսումնասիրությունների՝ նման՝ ոչ սովորական ուղիղ սյուժետային գծով զարգացող ֆիլմերում գլխավոր իրադարձությունները կատարվում են 31 անձանց շուրջ,ինչը հավասար է սովորական մարդու հիմնական շրջապատի անձանց թվին և հիշողության համար խնդիրներ է ստեղծում՝ 2 ժամվա ընթացքում ըմբռնելու ռեժիսորների տարբեր «ուղերձները»:

Քրեյմսը նաև ուսումնասիրել է սովորական մելոդրամաներ, որտեղ ամենաշատը ներառված են 20 անձինք, ինչը, նրա կարծիքով, պարզաբանում է կանանց մեծամասնության սերը նրանց հանդեպ:

Հոգեբանի կարծիքով՝ այն ֆիլմերը, որտեղ, իրական կյանքի պատկերին զուգընթաց՝ ներառված են չափից շատ կերպարներ, դատապարտված են ձախողման՝ հեռուստադիտողների լայն շրջանակում:

Հ.Գ. Նմանատիպ ֆիլմերի հանդեպ բազմաթիվ քննադատություններով են հանդես եկել նաև կինոգետները, ովքեր համարում են, որ կինեմատոգրաֆիան այսպիսով հեռանում է իր հիմնական «դաստիարակչապատմողական» էությունից՝ վերածվելով ավելի կոնցեպտուալ արվեստի:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների դեմ օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը Հռոմում հանդիպել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահի հետ (Տեսանյութ)’