‘Բարեգործական ֆուտբոլային հանդիպում՝ փոքրիկ Լիլիթի համար’

942

Մարտի 9-ին` ժամը 16.30-ին \”Կիլիկիա\” փակ դաշտում (\”Հրազդան\” մարզադաշտի հարևանությամբ) տեղի կունենա «Ռեալ» Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբի և \”Օգնենք հայ մանուկներին\” բարեգործական ՀԿ-ի ֆուտբոլային թիմերի հերթական բարեգործական հանդիպումը:

Հանդիպման նախաձեռնողն է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը: Այս անգամ խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հնգամյան Լիլիթին (https://www.facebook.com/kamo.petrosyan.777?ref=ts&fref=ts): Հիշեցնենք, որ երեխայի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել է երիկամի չարորակ ուռուցք, և այժմ Լիլիթը գտնվում է Ֆրանսիայում բուժման նպատակով: Բուժումը լիարժեք շարունակելու համար անհրաժաշետ է ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար:

Ֆան-ակումբը ակնկալում է բոլորի ակտիվ մասնակցությունը և խոստանում ապահովել լարված և հետաքրքիր խաղի ցուցադրություն:  Մասնակցել այդ միջոցառմանը կարելի է  դրա ֆեյսբուքյան էջում, որն այստեղ է:

Նախորդ հոդվածը‘Իրանում տարեկան 80 հազար մարդ մահանում է շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել 6,5 հազար տոննա զենք վաճառելու համար’