‘Բարեգործությունը պետք է վարակիչ լինի. Կարգին Հայկոն շրջիկ ճաշարան է կազմակերպել (տեսանյութ)’

5916

Դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ընտանիքը, ռուսաստանաբնակ կինոպրոդյուսեր, КВН-ի «Նոր հայեր» խմբից հայտնի Արտակ Գասպարյանի հետ համատեղ հունվարի սկզբից շրջիկ բարեգործական ճաշարաններ են կազմակերպում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Հույսի Ավան թաղամասերում:

Ամեն շաբաթվա վերջ մատուցվող, բարձրակարգ խոհարարի պատրաստած համեղ ճաշատեսակների ցանկն ընտրում են հենց ծրագրից օգտվողները` Հայկի եւ նրա ընտանիքի մասնակցությամբ:

«Մեր նպատակը առավել խոցելի մարդկանց, ովքեր աշխատելու հնարավորություն չունեն` առողջական խնդիրներ ունեցողների, տարեցներ կամ միայնակ մայրերի հացի խնդիրը հոգալն է», — մեզ հետ զրույցում ասաց Հայկոն:

Նա նշեց, որ սեփական միջոցներով իրականացվող ծրագրից օգտվում են շուրջ 200 հոգի, որոնց գտնում են կազմակերպիչները` տնային այցելությունների եւ հարցումների միջոցով:

 

Դերասանի խոսքով, ակտիվ հասարակական գործունեությունը, թեեւ խլում է ստեղծագործելու համար նախատեսված ժամանակի զգալի մասը, սակայն մյուս կողմից, ավելի շատ ոգեւորում է օգտակար գործ արած լինելու գիտակցությունը: Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ այս օրինակը վարակիչ կլինի ուրիշների համար, ովքեր թեկուզ փոքր խմբերով միավորվելով, կարող են օգնել մարդկանց դուրս գալու դժվարին վիճակից:  

Մանրամասները` iLur.am-ի տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կարող է երկարացնել Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկոյի հեղինակած նոր սոլո-ծրագիրը` ապրիլից (տեսանյութ)’