‘Բարեփոխիչների ճամբարը միասնական թեկնածու կառաջադրի Իրանի նախագահական ընտրություններում’

928

Բարեփոխիչների ճամբարը կմիավորի իր ուժերը միասնական թեկնածուի շուրջ՝ այդպիսով Իրանի նախագահական ընտրություններում մեծացնելով  հաղթանակի հասնելու հավանականությունը, այսօր հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Ալի Նաջաֆին, փոխանցում է Press TV հեռուստաալիքը: Ըստ նրա՝ 7 հոգանոց աշխատանքային խումբը գործում է միասնական թեկնածուի աջակցության դաշինք ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները կներկայացվեն հունիսի 8-ին, տեղեկացրել է Նաջաֆին:

Ավելի վաղ բարեփոխիչների թևից՝ նախագահի թեկնածու Մոհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել էր, թե մտադիր չէ դաշինք կազմել իր մրցակից թեկնածուի՝ Հասան Ռուհանիի հետ, որը նույն թևն է ներկայացնում:

Իրանի նախագահն ընտրվում է քառամյա ժամկետով, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Թուրքիայում անկարգությունները սադրում են արտասահմանցի վարձկանները’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում բանտարկել են ԱՄՆ-ի և Գերմանիայի ՀԿ-ների ակտիվիստներին’