‘Բարձրացված չափերով կենսաթոշակները կվճարվեն հունվարի 4-ին, 5-ին և 12-ից սկսած’

1161

Սոցիալական ապահովության պետական ծառայությանունը հայտնում է, որ 2015 թվականի հունվարի 4-ին և 5-ին՝ Հայաստանում կսկսվի 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով:

Միաժամանակ ծառայությունը հայտնում է, որ կենսաթոշակները կշարունակվեն վճարվել 2015թ. հունվարի 12-ից:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով: Կենսաթոշակի ներկայիս միջինը 36 հազար դրամից կդառնա 41 հազար ՀՀ դրամ:

Հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ՝ առաջին տասը տարվա և 450-ից 500 դրամ՝ հետագա տարիների համար:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը կհրավիրի ոչ իշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողով’