‘Բարձրացրին գներն ու գնացին հանգստանալու. Մամուլ’

1367

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվանից պաշտոնապես արձակուրդի մեջ գտնվող Սերժ Սարգսյանը մեկնել է Ավստրիա: Ըստ նույն աղբյուրների՝ նրա հետ իր արձակուրդային հանգիստը կանցկացնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ավելի ուշ նրանց կմիանան ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանն ու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը (գուցե արդեն եվրոպական այլ երկրում, հայտնի է, որ Ս. Սարգսյանը մշտապես իր արձակուրդն անցկացնում էր Գերմանիայի առողջարանային Բադեն-Բադեն քաղաքում):

Երեկ թերթը փորձել է տեղեկատվության իսկությունը պարզել Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն թերթի հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Իսկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ասել է, թե իրենց հրապարակած տեղեկատվությանը, որ ԱԺ նախագահը մեկնել է երկշաբաթյա արձակուրդի, ավելացնելու ոչինչ չունի:      

Նախորդ հոդվածը‘Աղքատանում ենք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վերադարձնելու է «Գարեգին Նժդեհ» մեդալը. Մամուլ’