‘Բարոզուն հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ’

816

Քիչ առաջ Մատենադարանում ավարտվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպացի պաշտոնյան մինչ այդ շրջայց է կատարել Մատենադարանում: PanArmenian.net-ի փոխանցմամբ, իր ելույթում, այլ հարցերին զուգահեռ, Բարոզուն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

«Վերջին հաշվով, այն թե ինչպես եք դուք կառավարում ձեր արտաքին հարաբերությունները միայն և միայն ձեր ընտրությունն է: Մենք ուրախ ենք, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ թույլ կտա: Մենք իսկապես ցանկանում ենք, որ դուք հնարավորինս մոտ լինեք», — ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:

Նրա խոսքով` ԵՄ և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերություններից կարող են օգտվել 2 կողմներն էլ: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նկատեց նաև, որ Հայաստանում բաց քննարկվում է այն հարցը, թե ինչպես ավելի լավ հավասարակշռել պետության հարաբերություններն իր ռազմավարական նշանակության հարևանների հետ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը Ժոզե Մանուել Բարոզուին հարց ուղղեց ԵՄ քաղաքականության երբեմն երկակի ստանդարտների մասին` էներգետիկ շահերով առաջնորդվելու համատեքստում: Նա կատակեց` բոլոր հարաբերություններում էլ առևտուր կա:

Նախորդ հոդվածը‘Մեքսիկայում կայացել է իշխանության փոխանցման արարողությունը նոր նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Այվազյան. Ենթադրենք՝ այսօր ժողովուրդը համբերեց, բայց դա հավերժ չի կարող տևել, վաղը ժողովուրդը ոտքի է կանգնելու ‘