‘Բարոզու. Անկախ Շոտլանդիան ստիպված կլինի ԵՄ անդամակցելու նոր հայտ ներկայացնել ‘

841

Եվրոպական միությունը հաստատել է, որ Շոտլանդիան պետք է ԵՄ անդամակցելու նոր հայտ ներկայացնի այն դեպքում, եթե շոտլանդացիները 2014-ին նախատեսված հանրաքվեի ժամանակ արտահայտվեն Մեծ Բրիտանիայից անկախանալու օգտին:

Ըստ BBC-ի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ, ԵՄ կանոնադրության համաձայն, եթե Միության այս կամ այն պետության որեւէ մասնիկը անկախություն է ձեռք բերում, այն պետք է կազմակերպությանն անդամակցելու նոր հայտ ներկայացնի: Որոշ մեկնաբանների կարծիքով, այս հայտարարությունը հարվածում է Էդինբուրգի իշխանությունների շահերին, որոնց անկախական քարոզի հիմքում ընկած է այն պնդումը, թե ԵՄ անդամության համար շոտլանդացիները ստիպված չեն լինելու անցնել պահանջվող ընթացակարգերը: 

Նախորդ հոդվածը‘Գերմանիան նվազագույնի է հասցրել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Մոնթե Մելքոնյանի մայրը ‘