‘Բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը. Ինչո՞ւ է Ս.Սարգսյանը գնում Բրյուսել’

1100

Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել Եվրոպական ժողովրդավարական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:

Իսկապես որ՝ Մարթենսը, բառիս բուն իմաստով, նվեր էր Ս. Սարգսյանի համար` թե՛ կենդանության օրոք, թե՛ մահվանից հետո: Կենդանության օրոք նա ՀՀ իշխանությունների արևմտամետության փուլում Ս. Սարգսյանին գովերգում էր տարբեր լսարաններում՝ նրանից կերտելով եվրոպական նորագույն պատմության լիդերներից մեկը: Սեպտեմբների 3 -ից հետո, երբ ՀՀ իշխանությունները դարձան օրթոդոքս ռուսամետներ, Մարթենսն արդեն ծանր հիվանդ էր, ու նրանից ոչ ոք բացատրություն կամ մեկնաբանություններ չէր պահանջում:

Ս. Սարգսյանի բախտը այստեղ էլ բերեց: Թե չէ հանկարծ Մարթենսը կարող էր դժգոհություն կամ անհամաձայնություն արտահայտել: Իհարկե, այդ դժգոհությունը լինելու էր շատ թույլ և ընդունելի, քանի որ փողը վաղուց փոխանցված էր, ու գործարքը չէր ենթադրում  ՀՀ իշխանություններից տարբերվող այլ կարծիք: Ավելին, եթե Մարթենսը ծանր հիվանդ չլիներ, գուցե ՀՀ իշխանությունները նրանից պահանջեին մի երկու քաղցր խոսք Մաքսային միության մասին: Բայց այդ մասին հազիվ իմանանք, քանի որ պարոն Մարթենսը մինչ այդ մահացավ:

Իհարկե, կարկառուն եվրոպացի քաղաքական գործիչը մինչ այդ հասցրել էր թքել եվրոպական արժեքային համակարգի և քաղաքական էթիկայի բոլոր նորմերի վրա: Հայաստանում շատերն են հիշում Մարթենսի համոզմունքները  ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հաղթանակի վերաբերյալ` նախքան ընտրությունները: Բայց մենք ըմբռնումով ենք մոտենում դրան: Եվրոպայում բժշկությունը թանկ է, մանավանդ՝ վերջին տնտեսական ճգնաժամի ֆոնին, ու հիվանդ Մարթենսին գուցե փող էր պետք բուժման համար: Հիմա կարող է հարց ծագել` թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել, երբ Մարթենսից այլևս ոչ մի օգուտ չի կարող ակնկալել: Այս հարցում կարծիքները բաժանվում են: Բայց երկու դեպքում էլ գործում են մաֆիայի օրենքները:

Կամ Ս. Սարգսյանը գնում է հավաստիանալու, որ բոլոր գաղտնիքները Մարթենսն իր հետ տանում է այն աշխարհ ու մեռնելուց առաջ չի հասցրել խոստովանություն անել իր հայկական գծի մասին: Փոստանջյանի հարցից հետո երկրորդ եվրոպական սկանդալը կարող է կործանարար լինել ոմանց համար:

Կամ էլ՝ Ս. Սարգսյանը գնում է ետ ստանա իր գումարները Մարթենսի ժառանգներից: Չի բացառվում, որ  Մարթենսն անժամանակ մահվան պատճառով չի հասցրել միչև վերջ կատարել իր պարտավորորությունները: Այսինքն՝ վերցրել է փողը, բայց մահացել է: Այս դեպքում Ս. Սարգսյանը կարող է նրա ժառանգներին իր «բազարը» ներկայացնել:  

Արմեն Պողոսյան 

Նախորդ հոդվածը‘«Վալենսիան» Ադիլ Ռամիին տուգանել է 275 հազար €-ով’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շնորհակալություն «Իրավունք» թերթին` ինքնախոստովանական ցուցմունքի համար’