«Բարսելոնային» առաջարկել են Մոուրինյուի ծառայությունները

246

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է իր հաճախորդի ծառայությունները, հայտնում է Abc.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մենդեշը պատրաստ է լուծել ֆինանսական տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ «Բարսելոնայի» և Մոուրինյուի հնարավոր համագործակցության քննարկման ժամանակ։

Նշվում է նաև, որ հնարավոր խնդիր կարող է լինել այն, որ Մոուրինյուն ժամանակին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», և իսպանացի շատ երկրպագուներ դա կապում են այս ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։

Մոուրինյուն իր հերթին հունվարի 16-ին լքեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2021 թվականից։

Նախորդ հոդվածըԱսիայի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածը303 անձ դեռևս անհետ կորած է համարվում. ԿԽՄԿ