‘Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպիչները ցանկացել են գրոհել «Նոու Կամպ» ստադիոնը’

1141

Բարսելոնայում 2017 թվականի օգոստոսի 17-ին ահաբեկչություն իրականացրած խմբավորման կազմակերպիչները ցանկացել են 3 օր անց գրոհել նաեւ ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» տնային ստադիոն «Նոու Կամպը», հաղորդում է El Periódico-ն։

Ահաբեկչությունը ծրագրվել էր «Բարսելոնայի» եւ «Բետիսի» միջեւ Իսպանիայի նախորդ առաջնության առաջին տուրի խաղի ժամանակ։ Այդ հանդիպման ու ստադիոնի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնաբերվել է ահաբակիչներից մեկի՝ Մոհամեդ Հիշամիի բջջային հեռախոսում։ Նրա հանցակիցներից մի քանիսը դրանից առաջ երկրպագուական ատրիբուտիկա են ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտոնական խանութներից։ Հնարավոր է, որ ծրագրվել էր ահաբեկչությունը կատարել այնպես, ինչպես 2015-ի նոյեմբերին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում։

Հիշեցնենք, որ Բարսելոնայի ահաբեկչություն հետեւանքով մահացել էր 13 մարդ, կային 100-ից ավելի տուժողներ։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն 3 տարով որակազրկեց Նասրիին’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի’