‘«Բարսելոնայի» անդամների մեծ մասը չի ցանկանում մարզիչի պաշտոնում տեսնել Գվարդիոլային, Մոուրինյոյին ու Սիմեոնեին’

1002

«Բարսելոնա» ակումբի անդամները ցանկանում են նաեւ հաջորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեին տեսնել կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Կատալոնական ռադիոյի պատվերով հարցումն անցկացրել է TNS հետազոտական ընկերությունը: Ակումբի անդամների 58 տոկոսը նախապատվությունը տալիս է Լուիս Էնրիկեին:

Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» գլխավորող, «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է՝ 25.9 տոկոս: Երրորդ տեղում է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ 2.9 տոկոս: Նշվել են նաեւ Ֆրանկ Ռայկարդի՝ 2.2 տոկոս, Յոհան Կրոյֆի՝ 0.9 տոկոս, Էռնեստո Վալվերդեի՝ 1.7, Ժոզե Մոուրինյոյի՝ 1.1, անունները: 

Նախորդ հոդվածը‘Պեպե. «Մոուրինյոյի հեռանալուց հետո մենք մաքրեցինք մեր անունը»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Կարագերի քննադատությո՞ւնը. նա մոռացել է՝ ինչեր էր անում խաղադաշտում»’