«Բարսելոնայի» առաջին պարտությունը Չավիի օրոք (տեսանյութ)

563

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 66 հազար հանդիսականների ներկայությամբ ընդունեց «Բետիսին»։

Կատալոնական թիմն առաջին պարտությունը կրեց գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի Չավիի նշանակումից հետո։

«Բետիսի» միակ գոլը վերջնամասում խփեց իսպանացի հարձակվող Խուանմին։

«Բարսելոնան» 15 խաղից հետո 23 միավորով 7-րդն է, իսկ «Բետիսը» 16 խաղում վաստակել է 30 միավոր եւ երրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» — «Բետիս»՝ 0։1 (տեսանյութ)

Նախորդ հոդվածը«Վեստ Հեմ» — «Չելսի»՝ 3։2 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռոմա» — «Ինտեր»՝ 0։3 (տեսանյութ)