‘«Բարսելոնայի» բողոքը մերժվել է’

882

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը վերանայել է կատալոնական «Բարսելոնայի» բողոքը՝ կապված ՖԻՖԱ-ի որոշման հետ, համաձայն որի, կառույցn արգելել էր ակումբին տրանսֆերներ իրականացնել մինչև 2016 թվականի հունվար ամիսը: Իսպանական AS-ը հայտնում է, որ Շվեյցարիայում ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը համարել են հիմնավորված  մերժել են կատալոնական ակումբի բողոքը: Այսպիսով, «Բարսելոնան» չի կարողանա նոր խաղացող  հրավիրել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում:   

Ակումբը բացի դրանից, տուգանվել է 450 հազար շվեյցարական ֆրանկով: 

Նախորդ հոդվածը‘Սթիվեն Ջերարդ. ««Լիվերպուլը» մեր կյանքում մեծ նշանակություն ունի, ու դժվար է ասել` «Հաջողություն»»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինիո. «Պատահում է` 5 գոլ ես բաց թողնում, երբ քո ֆուտբոլիստները հոգնած են»’