«Բարսելոնայի» ղեկավարությունը նախանշել է գլխավոր նպատակները ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է, հաղորդում է Catalunya Radio-ն։
Հոլանդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո, սակայն այս մրցաշրջանի ավարտից հետո նա կարող է տեղափոխվել այլ ակումբ 75 միլիոն եվրոյի դիմաց։
Կատալոնական ակումբը հետաքրքրված է նաեւ իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի, Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիայի, Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեի, իսպանական «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայայի ծառայություններով։