‘«Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Նեյմարի վերադարձին’

875

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձին ֆրանսիական ՊՍԺ-ից։ Mundo Deportivo-ի հարցման մասնակիցների 71,2 տոկոսը դեմ է արտահայտվել Նեյմարի հնարավոր վերադարձին կատալոնական ակումբ։

Երկրպագուները դժգոհ են Նեյմարի հեռանալու հանգամանքներից, նաեւ մտավախություն ունեն, որ նրա ֆիզիկական վիճակը հնարավորություն չի տալ ցույց տալ նախկին խաղը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նեյմարը ոտնաթաթի կոտրվածքներ է ստանում։ Ֆուտբոլիստը չկարողացավ մասնակցել նաեւ Ամերիկայի գավաթի խաղարկությանը վնասվածքի պատճառով։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական.Դի Ֆրանչեսկոն՝ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիան ներկայացնող երկու ակումբ պատրաստ է թիմ հրավիրել Բալոտելիին’