‘«Բարսելոնայի» եւ «Չելսիի» տրանսֆերային նպատակները’

1023

Եվրոպական առաջատար ակումբները շարունակում են փնտրել ուժեղացման տարբերակներ: Ձմռանը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որի նվազագույն տրանսֆերային արժեքը 79 միլիոն եվրո է: Իսպանիայի առաջնության 14 տուրերում 24-ամյա ֆուտբոլիստը խփել է 7 գնդակ, կատարել է 2 գոլային փոխանցում, հաղորդում է The Mirror- ը:

-Mundo Deportivo-ի տվյալներով, «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ավստրիական «Զալցբուրգի» իսպանացի հարձակվող Խոնատան Սորիանոյին, որի խաղը հավանում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: 2009-2012 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած 30-ամյա հարձակվողը պայմանագիր ունի «Զալվբուրգի» հետ մինչեւ 2018 թվականը:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Գոլահար դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտել է կարիերան (տեսանյութ)’