‘«Բարսելոնայի» թիվ մեկ նպատակը դարձել է Տիագո Սիլվան’

899

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է գումար տրամադրել ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի ձեռքբերման համար, հայտնում է Sport.es-ը:

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո:

Ավելի վաղ կատալոնյան ակումբի մարզչական շտաբը պայմանավորվածություն էր ձեռք բերել թիմի ղեկավարության հետ, որ ամռանը ակումբը անպայման ձեռք կբերի մեկ կենտրոնական պաշտպան:

Նշենք, որ ներկայումս Տիագո Սիլվան համարվում է այդ դիրքում կատալոնացիների գլխավոր տրանսֆերային նպատակը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մի փորձեք ԲՀԿ-ին կռվեցնել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Մորդովիա»-«Սպարտակ»՝ Ուղիղ’