‘«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստ հրավիրվել է Կատալոնիայի հավաքական’

845

«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստ հրավիրվել է Կատալոնիայի հավաքական՝ պատրաստվելու Բասկերի Երկրի ընտրանու հետ ընկերական խաղին: Այս մասին հաղորդում է Marca-ն։

Խաղին կարող են մասնակցել դարպասապահ Ժորդի Մասիպը, պաշտպաններ Ժերարդ Պիկեն, Մարկ Բարտրան, Ժորդի Ալբան և Մարտին Մոնտոյան, կիսապաշտպաններ Սերխի Սամպերը, Չավին, Սերխի Ռոբերտոն և Սերխիո Բուսկետսը։

Կատալոնիայի հավաքական են հրավիրվել նաեւ այս ֆուտբոլիստները. Կիկո Կասիլյա, Վիկտոր Սանչես, Վիկտոր Ալվարես (բոլորը՝ «Էսպանյոլ»), Ալեիշ Վիդալ, Ժերար Դելոֆեու (երկուսն էլ՝ «Սեւիլիա»), Անդրեու Ֆոնտաս, Սերխի Գոմես (երկուսն էլ՝ «Սելտա»), Պիտի («Գրանադա»), Ժոնատան Սորիանո («Ռեդ Բուլ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ալբերտո դե լա Բելյա («Ռեալ Սոսյեդադ») եւ Ալվարո Վասկես («Խետաֆե»)։

Նշենք, որ հավաքականները պաշտոնական կարգավիճակ չեն ստացել ՖԻՖԱ-ի կողմից։ Ընկերական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։ 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ցեղասպանությունը մանրադրամ դարձնողները’
Հաջորդ հոդվածը‘Սոնգի համար «Չելսիի» և «Արսենալի» հետ հանդիպումներն իր համար յուրահատուկ են լինելու ‘