‘«Բարսելոնայի» կիսապաշտպանը վերադարձավ «Սելտա»’

631

Իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց Վիգոյի «Սելտա», որի սան է։

25-ամյա ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր, հանդես կգա 6 համարի խաղաշապիկով, հայտնում է «Սելտայի» մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» տրանսֆերից կստանա 12,9 միլիոն եվրո, եւս 3,1 միլիոն նախատեսված է հնարավոր բոնուսներից։ 

Դենիս Սուարեսը «Սելտայից» հեռացել էր 2011 թվականին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմ։ 2013-ին չորս տարվա պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ։ Նա անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրեց Լոնդոնի «Արսենալում»։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Գոդինը «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր»’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ‘