«Բարսելոնայի» հարձակվողը կես տարի անց վերսկսել է մարզումները

439

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթուեյթը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները Չավիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Sport.es-ը։

30-ամյա դանիացի ֆուտբոլիստը օգոստոսին ստացած ծնկահոդի վնասվածքից հետո խաղադաշտ դուրս չի եկել։

Մարտին Բրայթուեյթը չի ընդգրկվել է կատալոնական ակումբի հայտացուցակում Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղում, որը տեղի կունենա հունվարի 12-ի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն
Հաջորդ հոդվածըՆոր կառավարություն են կազմում