‘«Բարսելոնայի» ղեկավարներից մեկը մերժել է «Սիթիի» առաջարկը’

1201

«Բարսելոնայի» ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեխին մերժել է «Մանչեսթեր Սիթիի»՝ ակումբում աշխատելու առաջարկը, El Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբում Սանլյեխին զբաղվում է նոր ֆուտբոլիստների ձեռքբերման, խաղացողների հետ պայմանագրերի երկարաձգման, ինչպես նաեւ ՈւԵՖԱ-ի հետ կապերի հարցերով:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Մանչսեսթեր Սիթիի» մարզական տնօրեն նշանակվեց Չիկի Բեգիրիստայնը, որը նախկինում «Բարսելոնայում» նույն պաշտոնն էր զբաղեցնում:

 

Նախորդ հոդվածը‘2013 թվականին սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները կրճատվել են 4 112.0 մլդ դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան կստեղծի եվրոգոտու մրցակից՝ լիրայի գոտի ‘