‘«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է հեռացնել Վալվերդեին’

826

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլից» կրած 0։4 հաշվով պարտության եւ պայքարից դուրս մնալու պատճառով, հաղորդում է Marca-ն։

Վալվերդեն այս տարի երկարաձգել էր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է նաեւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, քանի որ նրանից սպասելիքները չարդարացան։

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր ձեւաչափը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’