«Բարսելոնայի» նախագահը զանգահարել է Մեսսիին

407

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հաղորդում է կատալոնացի ֆրիլանսեր-լրագրող Ժոան Ֆոնտեսը։ Լապորտան է զանգահարել ֆուտբոլիստին եւ ներողություն խնդրել «Բարսելոնայի» հետ համագործակցությունը չերկարաձգելու համար։

Մեսսին Լապորտային հայտնել է, որ երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչի Չավին եւս ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել արգետինացուն, որի ընտանիքը եւս հույս ունի վերադառնալ Բարսելոնա։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Կողմերը դեռ համաձայնություն չունեն երկարաձգման վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊետրակով․ Հաջողությունը սիրում է լռություն
Հաջորդ հոդվածըԵվրոպա լիգա. կայացել է 1/4 եզրափակչի վիճակահանությունը