«Բարսելոնայի» նախագահը կտուգանվի

302

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կտուգանվի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից հետո մրցավարների սենյակ մտնելու համար, հաղորդում է AS-ը։

Լապորտան բացատրություն է պահանջել մրցավարներից լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ խախտումից հետո 11-մետրանոց հարված չնշանակելու համար։

Կատալոնական թիմը Մադրիդում պարտվել էր 1:3 հաշվով։

Նման խախտումներն առաջին անգամ թույլ տալու համար սովորաբար սահմանված է 602 եվրո տուգանք։

«Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը սպասարկել էր Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի գլխավորած մրցավարական խումբը։

Նախորդ հոդվածըԶելենսկին պաշտոնից հեռացրել է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանին
Հաջորդ հոդվածըFour Four Two․ Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը