‘«Բարսելոնայի» պաշտպանը ներողություն է խնդրել թիմակիցներից’

852

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մաթյոն ներողություն է խնդրել թիմակիցներից Լիոնել Մեսսիի և Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մանրամասները հաղորդելու համար, գրում է El mundo Deportivo -ն:

Ֆրանսիացու հարցազրույցից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առանձնազրույց է ունեցել Մաթյոյի հետ, որից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել թիմակիցներից:

Հիշեցնենք, որ պաշտպանը պատմել էր մասնագետի և ֆուտբոլիստի կոնֆլիկտի որոշ մանրամասները և ընդգծել, որ ամեն ինչ արդեն հարթված է: Այդուհանդերձ, նման վարքն անհանգստացրել էր «Բարսելոնայի» ղեկավարներին և նրանք այդ մասին զգուշացրել են ֆրանսիացի պաշտպանին:

Նախորդ հոդվածը‘«Կլյուչնչիկներին» հավաքելով իրականությունը չի փոխվում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Մեսսիի հետ ընդհանուր լեզու է գտել’