‘«Բարսելոնայի» ֆուտբոլիստները գոհ չեն Լուիս Էնրիկեի որոշումներից’

948

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները գոհ չեն Լուիս Էնրիկեի որոշումներից: Այս մասին հայտնում է Sport ինտերնետ-հրատարակչությունը:

Կատալոնական ակումբի խաղացողների դժգոհել են Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Մալագայի» հետ խաղից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» պարտվել է 0:1 հաշվով: Ֆուտբոլիստները չեն կարողացել հասկանալ մարզչի կատարած վերջին փոփոխության իմաստը, երբ Լուիս Էնրիկեն փոխարինեց Դանի Ալվեշին պաշտպան Խավիեր Մասկերանոյով: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նաև չեն հասկանում, թե ինչպես են խաղում: Բացի դրանից, ըստ աղբյուրի, Լուիս Էնրիկեի հետ չի շփվում թիմի ռմբարկու Լիոնել Մեսսին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանական ԶԼՄ-ները բազմիցս գրել են Լուիս Էնրիկեի հետ Մեսսիի կոնֆլիկտի մասին:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում սպանված ընտանիքի հարազատները հանդիպում են պահանջում Գեւորգ Կոստանյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. «Կյանքում ֆուտբոլից բացի էլի բաներ կան»’