Բարսելոնայում բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ Իտալիայում Պուչդեմոնի ձերբակալության

531

Իսպանիայի ինքնավար Կատալոնիայի անկախության կողմնակիցները Բարսելոնայում հանրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն իրենց կառավարության՝  Իտալիայում ձերբակալված ղեկավար Կառլես Պուչդեմոնի, հաղորդել է Կատալոնիայի Ազգային ասամբլեան՝ Twitter-ում հրապարակելով իրադարձությունները պատկերող տեսագրություն։

 Ակցիան անցկացնում են Կատալոնական ազգային ասամբլեա և Omnium Cultural  հասարակական կազմակերպությունները, որոնք ձերբակալությունն «անօրինական» են համարում։ Սկզբում նրանք մտադիր էին հավաքն անցկացնել Իտալիայի հյուպատոսարանի մոտ, սակայն այնտեղ արդեն ոստիկանական շարասյուներ էին հայտնվել։

Ի վերջո, ցուցարարները փակել են Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկը՝ Դիագոգալ պողոտան։

Ցւցարաների ձեռքին անկախ Կատալոնիայի դրոշներ են, նրանք վանկարկում են՝ «Պուչդեմոնը մեր նախագահն է», «Ամո՛թ», «Ազատությո՛ւն», «Անկախությո՛ւն»։ Հանրահավքում ելույթ են ունենում շարժման առաջնորդները, այդ թվում՝ շրջանային խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբներն ուզում են փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից
Հաջորդ հոդվածըԱլիևը կարևորում է ռուսաստանցի խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղի կայունացման հարցում