‘Բարսելոնայում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ զբոսաշրջիկների անկարգությունների’

870

La Barselonetta շրջանում տեղի բնակիչները ցույցեր են անում «Ո՛չ զբոսաշրջիկներին հատկացվող բնակարաններին», «Բարսելոնան վրդովված է» մակագրությամբ ցուցապաստառներով, հաղորդել է շվեյցարական 20 Minuten պարբերականը:

Բողոքի ցույցերն սկսվել են դեռևս օգոստոսի կեսերին և շարունակվում են մինչ օրս: Առիթը դարձել է մի խումբ երիտասարդների  վարքագիծը, որոնք որոշել են մերկ դուրս գալ ու զբոսնել փողոցում: Այդ տեսքով նրանք մտել են սուպերմարկետներ և գնումներ կատարել:

Ցուցարարներն համաքաղաքացիներին կոչ են անում հրաժարվել իրենց բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելուց: Ամբողջ քաղաքում ընդամենը 72 բնակարանատերեր պաշտոնական թույլտվություն ունեն կուրորտային սեզոնում բնակարանները վարձակալության հանձնելու, բայց իրականում վարձակալության հանձնողների թիվը հազարից ավելի է, նշում է պարբերականը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է’
Հաջորդ հոդվածը‘«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում «Էբոլայի» առթիվ’