‘«Բարսելոնայում» կարծում են` ՖԻՖԱ-ի հետաքննությունը պատահականություն չէր’

936

«Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ՖԻՖԱ-ի` կատալոնական ակումբի տրանսֆերային գործունեության շուրջ կատարած հետաքննությունը պատահականություն չէ: Այս մասին հայտարարել է «Բարսելոնայի» ֆինանսական հարցերով փոխնախագահ Խավիեր Ֆաուսը:

Լրագրողներից մեկի այն ակնարկին, թե դա կարող է «սև ձեռքի» գործ լինել, Ֆաուսը տվել է հետևյալ պատասխանը. «Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք` ասելով «սև ձեռք»: Մենք ասում ենք, որ մեր մասին ՖԻՖԱ-ին տվյալներ հաղորդած աղբյուրն անանուն է եղել և շարունակում է մնալ այդպիսին: Մենք կարծում ենք, որ դա պատահականություն չէր»,-Ֆաուսի խոսքն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի հետաքննության արդյունքում պարզվել էր` «Բարսելոնան» անչափահասների տրանսֆերները ձեռք բերելու հարցում մի շարք կեղծարարություններ է թույլ տվել: Երկարատև քննարկումներից հետո ՖԻՖԱ-ն որոշեց թույլ տալ «Բարսելոնային» նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքել, սակայն նրանք չեն կարողանա խաղալ կատալոնական թիմում մինչև 2016 թվականի հունվարը: Այժմ ՖԻՖԱ-ն հետաքննում է «Ռեալի» տրանսֆերային գործարքները:

Նախորդ հոդվածը‘Հայրը խոստովանել է, որ կացնով սպանել է որդուն. Ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Չեմ պատրաստվում ընտրություն կատարել Ռոնալդուի և Մեսսիի միջև»’