«Բարսելոնան» ադամանդների վաճառք է սկսել

162

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար:

Երկուշաբթի առավոտյան ակումբի օնլայն խանութում վաճառքի է հանվել դարպասի ցանցի կտորներ, որոնց արժեքը կազմում է 79, 99 եվրո, «Կամպ Նոու» ստադիոնի խոտածածկի կտորներ, որոնց արժեքը 419.99 եվրո է, ինչպես նաև, 1000 եվրո արժողությամբ «Կամպ Նոու» ոսկյա զարդեր և 699 եվրո արժողությամբ ոսկյա շքանշան:

Սակայն մեծ զարմանք են առաջացրել ադամանդները, որոնք 2.5 հազար եվրո արժեն, իսկ մեկ կարատանոց ադամանդի արժեքն է 15 հազար եվրո:

Ակումբը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր ադամանդը պատրաստված է «Կամպ Նոու» ստադիոնի խոտածածկի կարբոնիզացիայի արդյունքում ստացված ջրածնից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ տնային հանդիպումներն անցկացնում է Կատալոնիայի «Օլիմպիական» ստադիոնում:

Նախորդ հոդվածըԱվարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըԷրիկ տեն Հագը ռեկորդ է կրկնել «Մանչեսթեր Յունայթեդում»