‘«Բարսելոնան» Ալվեսին փոխարինող է գտել «Պորտուում»’

776

«Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն որոշել է, թե ով կփոխարինի պաշտպան Դանի Ալվեսին, ում` կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալու է կես տարուց:

«Sport.es»-ի հաղորդմամբ` «Բարսելոնայի» դիտակետում հայտնվել է «Պորտուի» խոստումնալից ֆուտբոլիստ Դանիլոն: 23-ամյա ֆուտբոլիստի համար «Պորտուն» 50 մլն եվրո է պահանջում, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է այս գործարքում օգտագործել Կրիստիան Տելյոյի տրանսֆերը: Վերջինս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «դևերի» կազմում: «Բարսելոնան» Տելյոյի տրանսֆերը գնահատում է 20 մլն եվրո, այդպիսով` Դանիլոյի տեղափոխության համար անհրաժեշտ կլինի «Պորտուին» վճարել 30 մլն եվրո:

Հավելենք, որ Դանիլոյի տեղափոխությունը հնարավոր կլինի 2016 թվականի ձմռանից ոչ շուտ, քանի որ տրանսֆերային խախտումների համար ՖԻՖԱ-ն պատժել է կատալոնական թիմին:

Նախորդ հոդվածը‘Գոլառատ ֆուտբոլ.«Ատլետիկ» -«Բարսելոնա»` 2 :5 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Թալանվելուց հետո դի Մարիան անձամբ խնդրեց իրեն խաղադաշտ մտցնել»’