‘«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել Վիլանովայի անվան խաղադաշտում’

861

«Բարսելոնան» գլխավոր մարզումային խաղադաշտն անվանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, լուսահոգի Տիտո Վիլանովայի պատվին։ Թիմն առաջին մարզումն է անցկացրել այդ խաղադաշտում անվանակոչումից հետո: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Վիլանովան մահացել է 2014թ. ապրիլին 45 տարեկանում։ Նա մի քանի տարի պայքարեց քաղցկեղի դեմ, սակայն բուժումներն արդյունք չտվեցին։

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հետաքրքրված է Կլոպի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Ֆիգու. «Չեմ վախենում Բլատերից»’