‘«Բարսելոնան» Բուսկետսին 1 մլն եվրո պարգևավճար է հատկացրել’

1000

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մոտ մեկ միլիոն եվրո պարգևավճար կստանա ընթացիկ մրցաշրջանում անհատական նվաճումների հասնելու համար, հավաստիացնում է «Marca»-ն։

27-ամյա ֆուտբոլիստը փետրվարին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2019 թվական, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը խոստացել է վերանայել պայմանագրի դրույթները, եթե Բուսկետսը իր ելույթներով արժանի լինի դրան։ Այդ մասին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Բուսկետսին հայտնել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (4:0)։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է Պրիմերայի 12, Չեմպիոնների լիգայի 5 հանդիպման։

Նախորդ հոդվածը‘«Բավարիա» – «Հերտա» 2-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սքոուլզ. ««Բարսելոնան» ու «Բավարիան» առաջ են անցել մյուսներից»’