‘«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները Նեյմարի հետ’

1189

 

Կատալոնացիները վախենում են երկպառակությունից: «Բարսելոնայի» և Նեյմարի բանակցությունները սառեցվել են մինչև ամառ: Ռադիո COPE-ը հաղորդում է, որ կատալոնացիները զգուշանում են Սերխիո Բուսկետսի զայրույթից, ով 2015թ. ամառվանից սպասում է աշխատավարձի բարձրացմանը: Բայց ներկա պահին ակումբի ղեկավարները նրան, ֆինանսական պատճառներով, նոր պայմանագիր չեն առաջարկում:

Ամռանը «Բարսելոնան» պլանավորում է վերաստորագրել նոր պայմանագիր Qatar Airways-ի հետ, ինչը կփոխի իրադրությունը, և Բուսկետսը կստանա հոնորարի բարձրացում: Դրանից հետո բանակցությունները Նեյմարի հետ կվերսկսվեն:

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2008թ.-ից:

«Բարսելոնան» և Նեյմարն արդեն հասել են բանավոր համաձայնության պայմանագիրը մինչև 2021թ.-ը երկարաձգելու մասին:

Նախորդ հոդվածը‘«Լեսթեր»-ի երկրպագուն ստորագրահավաք է անցկացնում, որպեսզի դստերը անվանի Ջեյմի Վարդիի պատվին’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին խաղադաշտում ամենաքիչ վազող ֆուտբոլիստներից է ‘