‘«Բարսելոնան» դեմ է, որ Նեյմարը մասնակցի Ամերիկայի գավաթին’

1476

«Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ (CBF)՝ քննարկելու հարձակվող Նեյմարի՝ Ամերիկայի գավաթին և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցության հարցը, գրում է «Marca»-ն։

Կատալոնական ակումբը CBF-ին հաղորդել է իր պաշտոնական դիրքորոշումը. նրանք դեմ են Ամերիկայի գավաթի խաղարկությանը Նեյմարի մասնակցությանը։ CBF-ն իր հերթին ցանկանում է, որ Նեյմարը մասնակցի երկու մրցաշարերին էլ, ինչը համընկնում է նաև ֆուտբոլիստի ցանկության հետ։ Իսպանական գրանդում կարծում են, որ երկու մրցաշարեին մասնակցելու դեպքում Նեյմարը չափազանց մեծ ծանրաբեռվածության կենթարկվի և չի հասցնի պատշաճ կերպով վերականգնվել հաջորդ մրցաշրջանից առաջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարությանն է ներկայացրել Ամերիկայի գավաթի մրցաշարին իր մասնակցության պլանը, համաձայն որի՝ նա պետք է սկսի թիմին օգնել սկսած քառորդ եզրափակչից, եթե Բրազիլիայի հավաքականն այդ փուլի ուղեգիր նվաճի։

Նախորդ հոդվածը‘Տեր -Պետրոսյան-Սարգսյան հանդիպման ֆեյսբուքյան արձագանքներ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյուն իմացել է՝ որ դեպքում կգլխավորի «Ման. Յունայթեդը»’