‘«Բարսելոնան» դեռ վերջնական որոշում չի կայացրել Նեյմարի հարցով’

924

Կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռ մտորում է Նեյմարին վերադարձնելու հարցի շուրջ: Ինչպես հայտարարել է կատալոնական ակումբի փոխնախագահ Ժորդի Կարդոները,  Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
— Ինչպես  այս օրերի մամուլի տեղեկություններից հասկացա,  Նեյմարն իսկապես ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Սակայն ես նույնքան  վստահ չեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նրան: Մենք պետք է նրա հարցի վերաբերյալ որոշում կայացնենք մոտ օրերս: Կան բազմաթիվ իրողություններ, որոնք դուր չեն գալիս ինձ: Մամուլն էլ օգտվում է առիթից, ու անընդհատ նոր, իրար հակասող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են սպդում ասպարեզ: Օրինակ՝ կան պնդումներ, որ մենք իբր արդեն իսկ համաձայնության ենք հասել նրա հետ: Ես ասում եմ, որ չկա այդպիսի բան: Մենք չունենք համաձայնություն ոչ մեկի հետ: Նեյմարը, ինչպես նաև շատ այլ ֆուտբոլիստներ ցանկանում են խաղալ «Բարսելոնայում»: Իհարկ, ես չեմ զարմանում, որ նա ուզում է վերադառնալ, որովհետև մենք ունեցել ենք նման նախադեպեր,-Կարդոների խոսքերն է մեջբերում AS-ը:
 

Նախորդ հոդվածը‘Վենգերը՝ մեծ ֆուտբոլ իր վերադարձի մասին’
Հաջորդ հոդվածը‘Վալդեսը կարող է պաշտոն ստանալ «Բարսելոնա»-ում’