‘«Բարսելոնան» դժգոհ է, որ «Ռեալի» հետ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մալյենկոն’

744

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան «Ռեալի» հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում առաջ իր դժգոհությունն է հայտնել, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ունդիանո Մալյենկոն:

Ունդիանո Մալյենկոն նորից վարելու է «Ռեալի» հետ մեր հանդիպումը: Մենք բոլորս հիշում ենք այն ամենաթողությունը, որը կար 2011թ. Իսպանիայի Գավաթի եզրափակիչում: Այդ մրցավարի հետ մեր հնարավորությունները նվազում են, եւ այս մրցաշրջանի առաջնությունում մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել, եւ այն վարում էր Մալյենկոն: Մեր խաղում ֆավորիտ չկա»,- Ռոուրայի խոսքն է մեջբերում esport3.cat-ը:

Հիշեցնենք, «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ կեսգիշերին:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. Նորվեգիայում իրանցի դիվանագետը քաղաքական ապաստան չի խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Մարտունու համայնքապետը շուկայականից ցածր գնով վաճառել է կենտրոնական կաթսայատունը ‘