‘«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

967

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով էր հաղթել «Ատլետիկոյին», սակայն պատասխան խաղը գոլառատ էր: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին իսկ րոպեին. աչքի ընկավ Ֆերնանդո Տորեսը: «Ատլետիկոյի» երկրպագուների սուլոցների ներքո մի քանի րոպե անց հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 9-րդ րոպեին «Բարսելոնայի» պատասխան գնդակը խփեց Նեյմարը:  

28-րդ րոպեին Խավիեր Մասկերանոն խախտեց կանոնները Խուանֆրանի նկատմամբ, իսկ խաղի գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Ռաուլ Գարսիան դիպուկ իրացրեց տուգանայինը և կրկին առաջ մղեց «Ատլետիկոյին»:

 

Սակայն նախքան ընդմիջման գնալը «Բարսելոնային» հաջողվեց ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ բեկել հաղթանակի նժարը: Նախ 38-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Ժոաո Միրանդան, ապա` երեք րոպե անց Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսում  10 ֆուտբոլիստներով գործող «Ատլետիկոն» չկարողացավ բեկել խաղի ընթացքը։ Ավելացան միայն դեղին քարտերի քանակը և Մարիո Սուրարեսը հեռացվեց խաղադաշտից։ Դրվագներից մեկում «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը, դժգոհություն արտահայտելով, հանել է խաղակոշիկը և նետել եզրային մրցավարի ուղղությամբ։ Խաղային դրվագներից մեկում գովազդային վահանակներից այն կողմ է հայտնվել Ֆերնանդո Տորեսի խաղակոշիկը։

Նեյմարի գոլից հետո ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 4:2` հօգուտ «Բարսելոնայի», ինչը նշանակում էր, որ պայքարը շարունակելու համար «Ատլետիկոն» պետք է երեք գոլ խփի: Դիեգո Սիմեոնեի սաներին դա չհաջողվեց, և «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: 

Հատկանշկան է, որ գլխավոր մրցավար Խեսուս Գիլի ևս մի քանի որոշում առաջին խաղակեսում մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա։ Մասնավորապես Մասկերանոյի խախտումից հետո նշանակված 11 մետրանոցի դեպքում պարզ երևում էր, որ խախտումը տուգանային հրապարակի սահմաններից դուրս է։ Գլխավոր մրցավարը «Բարսելոնայի» երրորդ գոլից առաջ կարող էր 11 մետրանոց նշանակել «Բարսելոնայի» դարպասին։ Նշենք նաև, որ «Ատլետիկոն» հանդիպումն ավարտվեց ինը հոգով. 46-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Գաբին, իսկ 83-ին` Մարիո Սուարեսը:

Ավելացնենք, որ կիսաեզրափակչում «Բարսելոնան» մրցելու է «Վիլյառեալ» -«Խետաֆե» զույգի հաղթողի հետ։

ԱՏԼԵՏԻԿՈ Մ. – ԲԱՐՍԵԼՈՆԱ

2-3 (2-3)

MC

 

1-0՝ Ֆերնանդո Տոռես 1՛, 1-1՝ Նեյմար 10՛, 2-1՝ Ռաուլ Գարսիա 30՛ (11մ), 2-2՝ Միրանդա 38՛ (ինք), 2-3՝ Նեյմար 41՛

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան (18.Խեսուս Գամես, 58), 23.Միրանդա, 24.Խոսե Խիմենես, 4.Մարիո Սուարես, 8.Ռաուլ Գարսիա, 10.Արդա Թուրան (22.Կանի, 63), 14.Գաբի, 7.Անտուան Գրիզման (17.Սաուլ, 46), 19.Ֆերնանդո Տոռես

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո (24.Ժերեմի Մատյո, 62), 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ (12.Ռաֆինյա, 70), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (7.Պեդրո Ռոդրիգես, 77)

 

Հեռացում՝ Գաբի 45՛ (Ա), Մարիո Սուարես 83՛ (Ա)
Զգուշացում՝ Ռաուլ Գարսիա 14՛ (Ա), Գաբի 41՛ (Ա), Արդա Թուրան 48՛ (Ա), Մարիո Սուարես 69՛ (Ա), Գիլյերմե Սիքեյրա 75՛ (Ա), Խոսե Խիմենես 82՛ (Ա), Կանի 86՛ (Ա), Խավյեր Մասկերանո 29՛ (Բ), Լիոնել Մեսսի 44՛ (Բ), Դանի Ալվես 74՛ (Բ)

Նախորդ հոդվածը‘Աղվան Վարդանյանը` Ռուստամյանի փոխարեն. ՀՅԴ ԳՄ-ն նոր ներկայացուցիչ ունի’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի գավաթ. «Պարմա» – «Յուվենտուս» 0-1 (տեսանյութ)’