‘«Բարսելոնան» եւ Մեսին նոր ռեկորդներ են գրանցում. Տեսանյութ’

977

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ:

Կատալոնացիներին հաղթանակը դժվարությամբ տրվեց: Առաջին խաղակեսից հետո թիմը պարտվում էր 0:1 հաշվով՝ չնայած խաղային եւ տարածքային հսկայական առավելությանը: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» էլ ավելի ուժեղացրեց ճնշումը եւ նախ Դավիդ Վիլյան Ալվեշի հրաշալի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, ապա Լիոնել Մեսին խփեց երկրորդ գնդակը եւ «Բարսան» հաղթեց:

Նշենք, որ Լիոնել Մեսին այս մի գոլով այնքան վիճակագրական տվյալներ թարմացրեց, որ այժմ բոլորը պետք է նշել:

Սա նրա 38-րդ գոլն էր Պրիմերայում, եւ անցած առաջնության ռեկորդային գրաֆիկին առայժմ գերազանցում է:

Մեսին Պրիմերայում աչքի ընկավ արդեն 15-րդ խաղն անընդմեջ, եւ դա իր իսկ ռեկորդի թարմացումն է:

Եվ վերջապես, սա Մեսիի 333-րդ գոլն էր 444 խաղում, որը նա անցկացրել է ակումբում եւ հավաքականում:

Մի ռեկորդ էլ իր հաշվին գրանցեց «Բարսելոնան». «Սեւիլյային» հաղթելուց հետո թիմը վաստակեց 68 միավոր, ինչը 25 խաղում հավաքած միավորների քանակով Իսպանիայի առաջնությունների պատմության ռեկորդի կրկնությունն է: Վերջին անգամ 25 խաղում 68 միավոր վաստակել էր հենց «Բարսելոնան»՝ 2010/11 մրցաշրջանում, իսկ ավելի վաղ՝ «Ռեալը»՝ 1960/61 մրցաշրջանում:

Իսպանիայի առաջնություն. 25-րդ տուր 

«Բարսելոնա» — «Սեւիլիա»՝ 2:1

Դավիդ Վիլյա, 52, Լիոնել Մեսի, 60 – Ալբերտո Բոտիա, 42

Նախորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը Twitter-ում կրկին գրառում է կատարել «Կարֆուրի» վերաբերյալ’