‘«Բարսելոնան» եւ «Ռեալը» միացել են Գյումրիի անօթեւանների համար անցկացվող դրամահավաքին. Ա1+’

2001

Գյումրիի 13 անօթեւան ընտանիքներից 12-ի բնակարանի հարցը լուծված է:  «Ա1+»-ի հետ զրույցում «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանն ասել է, որ փաստացի արդեն 5 բնակարան կա գնված, 3-ի գումարը գոյացել է Երեւանում եւ Գյումրիում իրականացված դրամահավաքի արդյունքում, իսկ եւս 4 բնակարանի համար խոստում է տրվել:

Մարտի 19-ին Սարգիս Հովսեփյան պատկերասրահում տեղի կունենա բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի կհանվեն սպորտային 10-ից ավելի բացառիկ իրեր՝ «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը, «Բարսելոնա»-ի դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ։ Առաջիկայում սպասվում է, որ «Բարսելոնա»-ն տեսաուղերձ կհրապարակի՝ Գյումրիի անօթեւաններին օգնելու կոչով:

Ի դեպ, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը եւ Սերժ Թանկյանն իրենց երկրպագուներին կոչ են արել միանալ դրամահավաքին:

Մանրամասները` այստեղ

Նախորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր-4. Ռեգբիի հնաոճ ուղղագրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Կալեի «քաղաքացիներ». «Ո՞ւր է ձեր դեմոկրատիան, որտե՞ղ է մեր ազատությունը»’