‘«Բարսելոնան» եւ «Ռեալը» պայքարի մեջ մտան Ուեյն Ռունիի համար’

850

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ: Թեպետ վերջին տեղեկություններով, 27-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար կմնա իր ներկայիս թիմում, սակայն եվրոպական գրանդ ակումբները շարունակում են հետաքրքրվել նրա ծառայություններով:

Բացի «Արսենալից», որը առաջինը փորձեց ձեռք բերել անգլիացուն, Ռունիի հավակնորդների թվում է նաեւ «Չելսին»: Սակայն Ռունիով սկսել հետաքրքրվել նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Նշենք, որ Ուեյն Ռունիի տրանսֆերային նախնական արժեքը գնահատվում է 30 միլիոն ֆունտ, իսկ ինքը ցանկանում շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ ստանալ: Ըստ The Daily Mail-ի, եթե հարձակվողը այնուամենայնիվ լքի «ՄՅՈւ»-ն, ապա նրա հաջորդ առավել հավանական թիմ է համարվում «Չելսին»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա’
Հաջորդ հոդվածը‘Քերին Մոսկվայից պահանջում է հանձնել Սնոուդենին’