‘«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութ)’

796

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Դեպորտիվոյին»:

«Ռիասոր» մարզադաշտում տեղի ունեցած խաղում կատալոնական թիմը վստահ հաղթանակ տոնեց և վաստակեց հերթական 3 միավորը: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց`  Ֆաբրիսիոյի պաշտպանած դարպասը գրավելով 11-րդ, 33-րդ և 62-րդ րոպեներին, իսկ 83-րդ րոպեին Սիդնեյը դարձավ ինքնագոլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 44 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել զիջելով 1 միավոր, իսկ 17 միավորով` 16-րդ հորիզոնականում:

ԴԵՊՈՐՏԻՎՈ ԲԱՐՍԵԼՈՆԱ

0-4 (0-2)

MC

0-1՝ Լիոնել Մեսսի 10՛, 0-2՝ Լիոնել Մեսսի 33՛, 0-3՝ Լիոնել Մեսսի 62՛, 0-4՝ Սիդնեյ 83՛ (ինք)

 

ԴԵՊՈՐՏԻՎՈ. 13.Ֆաբրիսիո, 11.Խուանֆրան, 12.Սիդնեյ, 16.Լուսինյո, 23.Ալբերտո Լոպո, 4.Ալեքս Բերխանտինյոս, 8.Հարիս Մեդունյանին (7.Լուկաս, 79), 10.Խուան Դոմինգես, 14.Իսաակ Կուենկա, 19.Իվան Կավալյերու (6.Խոսե Ռոդրիգես, 46), 21.Օրիոլ Ռիերա (18.Տոչե, 63)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս (15.Մարկ Բարտրա, 66), 8.Անդրես Ինյեստա (12.Ռաֆինյա, 66), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (7.Պեդրո Ռոդրիգես, 70)

Զգուշացում՝ Օրիոլ Ռիերա 59՛ (Դ), Տոչե 64՛ (Դ), Մարկ Բարտրա 68՛ (Բ), Դանի Ալվես 78՛ (Բ)
Մրցավար՝ Խուան Մարտինես (Իսպանիա)

 

32

ԳՆԴԱԿԻ %

68

7 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (6)

14

ՏՈՒԳԱՆՔ

7

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Արսենալ»՝0:2 (տեսանյութ)’