«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

225

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 5-րդ տուրում ընդունեց «Բետիսին» ու վստահ հաղթանակ տարավ 5-0 հաշվով:

Չավիի գլխավորած թիմի կազմում իրենց գոլերի հաշիվը բացեցին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսն ու պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, դարպասի գրավմամբ աչքի ընկան նաև լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը և բրազիլացի վինգեր Ռաֆինյան:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 13-ի, որով գլխավորում է աղյուսակը: 12 միավորով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» դեռևս չի անցկացրել այս տուրի իր հանդիպումը: «Բետիսը» 7 միավորով 9-րդն է:

6-րդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 23-ին կընդունի «Սելտային», իսկ «Բետիսը» դրանից մեկ օր անց տնային հանդիպում կանցկացնի «Կադիսի» հետ:

Լա լիգա, 5-րդ տուր

«Բարսելոնա» — «Բետիս»՝ 5-0

Ժոաու Ֆելիքս, 25, Ռոբերտ Լևանդովսկի, 32, Ֆերան Տորես 62, Ռաֆինյա, 66, Ժոաու Կանսելու, 81

Նախորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հաջորդ հոդվածըՆաիր Տիկնիզյանը ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակները