«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնի մոտ կտեղադրի Լիոնել Մեսսիի արձանը

266

«Բարսելոնան» կտեղադրի ակումբի նախկին խաղացող «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի արձանը։ 35-ամյա արգենտինացի հարձակվողն այժմ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող է։ Պայմանագիրը կավարտվի հաջորդ ամռանը։ Սպասվում է, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»։

«Մենք կտեղադրենք Լեո Մեսսիի արձանը «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Որոշումն ընդունված է»,- կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 672 գոլ։

Նախորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահը հանդիպել է Արա Գոչունյանին
Հաջորդ հոդվածըԼորան Բլանը գլխավորեց «Լիոնը»