«Բարսելոնան» կարող է 100 միլիոն եվրո պահանջել ՈւԵՖԱ-ից

246

«Բարսելոնան» կարող է ՈՒԵՖԱ-ից պահանջել 100 միլիոն եվրո փոխհատուցում, եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների լիգայից, հայտնում է Mundo Deportivo-ն:

100 միլիոն եվրոն հաշվարկված է «Բարսելոնայի»` Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր մրցաշրջանի եկամուտները հաշվի առնելով: Այս թիվը ներառում է նաև հովանավորության կամ ապրանքային եկամուտների հետ կապված վնասները, որոնք ակումբը կկորցնի ՈՒԵՖԱ-ի որոշման արդյունքում:

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն ցանկացած որոշման ընդունման համար պետք է սպասի, մինչև իսպանական դատարանը վճիռ կկայացնի Նեգրեյրայի գործով։ Հակառակ դեպքում «Բարսելոնան» կարող է դատի տալ կազմակերպությանը։

Մարտի 10-ին Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել «Բարսելոնային»՝ կապված ակումբի կողմից դատական ​​դեպարտամենտի նախկին ղեկավար Նեգրեյրային 7,3 միլիոն եվրո վճարելու հետ:

Նախորդ հոդվածըՄեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք ներկայացնելու օգտին
Հաջորդ հոդվածըՃապոնիան կարգելի որոշ ապրանքների արտահանումը ՌԴ