«Բարսելոնան» կդադարեցնի Անտուան Գրիզմանին ու Սաուլ Նյիգեսին փոխանակելու վերաբերյալ բանակցությունները

493

«Բարսելոնան» կդադարեցնի հարձակվող Անտուան Գրիզմանին ու «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսին փոխանակելու վերաբերյալ բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցերի շուրջ։ Կատալոնացիները Գրիզմանի համար ցանկացել են ստանալ լրացուցիչ 20 մլն եվրո կամ կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին, ինչը չի բավարարել մադրիդցներին։ «Ատլետիկոն» նաև պատրաստ չէ ֆրանսիացուն վճարել այնքան աշխատավարձ, որքանի նա հավակնում է։

Մյուս կողմից, Սաուլը նույնպես չի ցանկանում համաձայնել ավելի քիչ աշխատավարձի։

Այս ամենը հաշվի առնելով՝ ակումբները որոշել են հրաժարվել հետագա բանակցություններից։

«Բարսելոնան» կփորձի Գրիզմանին այլ ակումբի վաճառել։ Տարբերակների թվում են «Չելսին», ՄՅՈՒ-ն, «Յուվենտուսը»։

Նախորդ հոդվածըՊերուի նոր նախագահը կողմ է մահապատժին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն կպաշտպանի Լիտվայի սահմանը