«Բարսելոնան» կխաղա «Ռոմայի» հետ

589

«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղարկության հանդիպմանն այս տարի կհրավիրի իտալական «Ռոմային», հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբի հիմնադրի անվան գավաթի խաղարկության հանդիպումն ավանդաբար անցկացվում է օգոստոսին։ Այս տարի տեղի կունենա օգոստոսի 6-ին կամ 7-ին։

Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։

Նախորդ հոդվածըՀայաստանի եւ Արցախի ՄԻ պաշտպանների համատեղ հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԵվրագավաթների մասնակիցները կկարողանան հայտավորել խաղացողների Ռուսաստանից եւ Ուկրաինայից