«Բարսելոնան» կխզի պայմանագիրը Սամուել Ումտիտիի հետ

499

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կխզի պայմանագիրը ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ, հաղորդում է Sport.es-ը։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, սակայն թիմի գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված չէ նրա ծառայություններով։

Առողջական խնդիրների պատճառով Սամուել Ումտիտին անցած մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման։

Սամուել Ումտիտին ֆրանսիական «Լիոնի» սան է, «Բարսելոնային» միացել է 2016-ի ամռանը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա դարձել է 2016թ․ Եվրոպայի փոխչեմպիոն, 2018թ․ աշխարհի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի հավաքականի խաղացողը կտեղափոխվի «Ռոմա»
Հաջորդ հոդվածըՄեսիի ֆինանսական աջակցությամբ բացվել է մանկական ուռուցքաբանության կենտրո